Էմմի. Առաջին հայացքից թվում է, թե Воом-Воом երգը շատ հեշտ է, բայց դա այդպես չէ

Էմմի. Առաջին հայացքից թվում է, թե Воом-Воом երգը շատ հեշտ է, բայց դա այդպես չէ

PanARMENIAN.Net - Առաջին հայացքից թվում է, թե Воом-Воом երգը շատ հեշտ է, բայց դա այդպես չէ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրատեսիլ-2011-ի մասնակից, երգչուհի Էմմին: Ըստ նրա, հատկապես բարդ է կատարել այդ երգը, երբ դրա հետ մեկտեղ պարում ես: Մեկնաբանելով այն, թե թույլ կտա արդյոք երգը ներկայացնել նրա վոկալային տվյալները, նա ասել է, որ երգի երրորդ մասում ձայնային տվյալները բավականին լավ են արտահայտվում: «Սակայն, հարկ է նշել, որ դա երգի մրցույթ է, ոչ թե ձայնային տվյալների»,-ասել է երգչուհին:

Իր հերթին Եվրատեսիլ-2011-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնել է, որ որպես բեկ-վոկալիստ հանդես կգա երգչուհի ArPi-ին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---