«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը գերադասում է չմիջամտել քաղաքականությանը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը միանգամայն նորմալ է համարում մրցույթի շրջանակներում ելույթ ունենալը տարբեր երկրներում, այդ թվում և Ադրբեջանում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Էմմին, մրցույթի շրջանակներում բոլոր արտիստներն առանց այդ էլ գտնվում են այդ բեմում և հաղորդակցվում միմյանց հետ: Այս համատեքստում նա ընդունելի է համարել նաև ելույթն Ադրբեջանում: «Ես ինձ հայրենասեր եմ համարում: Երկար տարիներ ինձ աշխատանք են առաջարկել արտասահանում, սակայն ես միշտ վերադարձել եմ իմ Հայրենիք, քանի որ այստեղ իմ տունն է»,- նշել է նա: Ընդ որում նա նկատել է, որ մրցույթի ադրբեջանցի մասնակիցները նույնպես անհրաժեշտության դեպքում Հայաստանում ելույթ ունենալու պատրաստակամություն են հայտնել:

Երգչուհին նշել է նաև, որ մասնակիցը գերադասում է չմիջամտել քաղաքական հարցերին: «Իմ քաղաքականությունը երաժշտությունն է, և այն ամենը, ինչ ես երբեևէ ցանկացել եմ ասել, ես ասել եմ երաժշտության միջոցով»,- ընդգծել է Էմմին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---