«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն» ամփոփեց երկու ակցիաների արդյունքները

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն» ՓԲԸ-ն ամփոփեց բանկի «Երկրի մասշտաբով` ի շահ յուրաքանչյուր քարտապանի» ռազմավարության շրջանակներում MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացվող երկու ակցիաների արդյունքները: Այս ակցիայի իրականացումը միջազգային համակարգի կողմից բանկին ցուցաբերված բարձր վստահության արդյունքն է` հաշվի առնելով զարգացման արագ միտումներն ու համագործակցության ընթացքում արձանագրած ձեռքբերումները:

Առաջին ակցիայի շրջանակներում, որն անցկացվում էր դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը, 6 հաղթողներ, որոնք չորս ամսվա ընթացքում ակտիվորեն օգտվել են MasterCard-ի քարտերից, դրամական պարգևներ ստացան 100-300 հազ. դրամի չափով: «MasterCard-ի հետ համատեղ անցկացվող ակցիայի նպատակն է բարձրացնել հաճախորդների օրինապահությունը»,- ասել է «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խմբի» մարքեթինգի և հաճախորդների բազաի զարգացման ծառայության ղեկավար Արմեն Կարա-Պողոսյանը: Իսկ ամենաակտիվ քարտապանը հատուկ մրցանակ ստացավ MasterCard-ից` ուղեգիր դեպի Իտալիա երկու հոգու համար:

150 ակտիվ քարտաապանների շրջանում կանանց տոներին նվիրված ակցիայի հաղթող դարձավ Սյուզաննա Հակոբյանը: Նա իր ուղեկցի հետ միասին ներկա կգտնվի տարվա գլխավոր խաղին` UEFA-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի հանդիպմանը, որը կկայանա Լոնդոնում: «Մենք որոշեցինք կապել անկապելի բաներ` կանանց և ֆուտբոլը, քանի որ այդ իրադարձությունը տարվա շատ կարևոր իրադարձություն է, և անգամ կինն ուրախ կլինի ներկա գտնվել»,- ավելացրել է Արմեն Կարա-Պողոսյանը:

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն» ՓԲԸ-ն, կարևորելով սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, կշարունակի նման ակցիաներ անցկացնել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---