Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարները

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարները

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման հեռանկարներին: Զրուցակիցները մասնավորապես կանգ են առել սոցիալ-տնտեսական խնդիրների, կոռուպցիայի հաղթահարման, լեգիտիմ իշխանության ձևավորման մեխամիզմների, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրների վրա:

Քննարկվել է նաև ԵՄ-Հայաստան խորհրդակցական մշտական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---