ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՏՈՒՂԱՐԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - 16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Եւրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը մարդու իրավունքների բնագավառի երեք անկախ փորձագետ կուղարկի Հայաստան եւ Ադրբեջան` քաղաքական հետապնդումների եւ քաղբանտարկյալների դեպքերի բացահայտման համար: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Եվրախորհրդի մամլո-ծառայությունից:

Դա տեղի կունենա երկու երկրներում կատարվող գործընթացների դիտարկման միջոցառումների շրջանակներում:

«Մեկ քաղբանտարկյալը արդեն չափազանց շատ է»,- հայտարարել է Շվիմերը Եւրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի եւ Նախարարների Կոմիտեի արտահայտած ահազանգերին ի պատասխան:

Հիմնվելով օբյեկտիվ չափանիշների եւ Եւրախորհրդի ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ստանդարտներին, փորձագետները պետք է կարծիք հայտնեն, արդյոք կոնկրետ անձիք Հայաստանում եւ Ադրբեջանում կարող են համարվել քաղաքական բանտարկյալներ եւ արդյոք օրինական է նրանց ներկայացված մեղադրանքը:

Փորձագետները հաշվետվությունը կներկայացնեն մինչեւ սույն թվականի հունիսի 30-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---