Հայաստանի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցների խնդիրներին լուծում տալու համար, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի տեղակալ Արամ Անանյանը:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները, որոնք բողոքում են Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղենի ներմուծման դեմ, որտեղ դրանք աճեցվում են քիմիկատների օգնությամբ: Մասնավորապես, ձեռներեցները պահանջել են արտոնյալ պայմաններ տրամադրել իրենց արտադրանքի իրացման համար և խստացնել թուրքական բանջարեղենի ներկրման պայմանները: