Մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա արցախյան պատերազմի մասին «Հավերժական կտակ» ֆիլմի պրեմիերան

Մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա արցախյան պատերազմի մասին «Հավերժական կտակ» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Արցախյան պատերազմի մասին պատմող «Հավերժական կտակ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են ռեժիսոր, սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը և ֆիլմի գեղարվեստական ղեկավար Արթուր Մկրտչյանը: 53-րոպեանոց ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի հերոս Պավլիկ Մանուկյանի, նրա սխրանքների, անցած մարտական ուղու մասին:

4  02.05.11 - «Հավերժական կտակ» ֆիլմի հեղինակների մամլո ասուլիսը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---