Մայիսի 2-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 370.68 դրամ` ապրիլի 30-ի համեմատ ավելանալով 0.41 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 549.20 դրամ` նվազելով 0.80 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 կետով` կազմելով 13.53 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
Մայիսի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում տարադրամի առք և վաճառք չի կայացել: