2 մայիսի 2011 - 19:06 AMT
Բաքվում հույս ունեն, որ Իրանը չի կարող Հայաստանին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նոր երաշխիքներ տալ

Իրանի հնարավորությունները սահմանափակ են, որպեսզի Հայաստանին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նոր երաշխիքներ տա: Այդ մասին հայտնել է Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: «Հայաստանում կոնսորցիում ստեղծելու` Իրանի գաղափարն առնվազն երկու անգամ ձախողվել է: Հայերը Ռուսաստանի ճնշման ներքո Իրանին դուրս մղեցին Հայաստանի տարածքում ստեղծված կոնսորցիումներից: Հայաստանի ուղղությամբ նման քայլ ձեռնարկելով` Իրանը ցանկանում է նրան նոր երաշխիք տալ և աշխարհով մեկ ցուցադրել դա»,- ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով, Իրանի և մահմեդական աշխարհի որոշ խմբավորումներ, օգտվելով Իրանի տարածքից, «կրոնական պաշտամունքների կատարման նպատակով կարող են անցնել Ղարաբաղ»: «Փաստացիորեն դա ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման գործնական փուլի մեկնարկ է նշանակում: Արևմուտքում նույնպես բավականաչափ ուշադրություն է հատկացվում այդ տարբերակին, քանի որ Արևմուտքը կասկածով է մոտենում Իրանի քաղաքականությանն առհասարակ և մասնավորապես` Հայաստանի հետ կապված քաղաքականությանը»,- ասել է Ահմեդօղլուն: