5 տարի է անցել Երևան-Սոչի ինքնաթիռի կործանումից![]() 3 մայիսի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - 2006 թ. մայիսի 3-ին Ադլերի օդանավակայանում վթարի ենթարկվեց «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը, որը կատարում էր Երևան-Սոչի չվերթը: Ինքնաթիռում կար 113 մարդ՝ 105 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Նրանք բոլորը զոհվեցին: Երևանից Սոչի U8 967 չվերթը կատարող ինքնաթիռի թռիչքի ընթացքում ինքնաթիռը Սոչիի օդանավակայանից տեղեկություններ ստացավ եղանակային պայմանների վատթարացման մասին, որից հետո օդաչուները որոշեցին վայրէջք կատարել Թբիլիսիում: Սակայն, հետո կարգավարները հայտնեցին եղանակային պայմանների բարելավման մասին և ինքնաթիռը շարունակեց թռիչքը դեպի Սոչի: Անձնակազմը փորձելով վայրէջք կատարել վատ եղանակային պայմաններում գնաց երկրորդ շրջադարձի: Վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ ինքնաթիռն անհետացավ ռադարների էկրաններից: Ինչպես հայտնել է Ավիացոին կոմիտեի միջպետական հանձնաժողովը, երկրորդ շրջադարձի ժամանակ Ա-320-ի օդաչուն կորցրել է կողմնորոշումը, որի պատճառով բարձրություն հավաքելու փոխարեն ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել: Հետաքննությունը ցույց է տվել, որ ինքնաթիռը սարքին էր, շարժիչներն ու համակարգերը նորմալ են աշխատել, վառելիքի քանակը բավարար էր թռիչքը բարեհաջող ավարտելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |