Պոստադում բացվեց հայ ժողովիդրի բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը 3 մայիսի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը` որպես Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, գերմանական կառավարության կողմից հատկացվել էր դեռևս 1998 թվականին: Կառույցի վերանորոգման աշխատանքներն ընդհատումներով շարունակվեցին շուրջ 11 տարի: Տուն-թանգարանը վերջին մեկ տարում Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը կարող է նպաստել հայագիտության տարբեր ոլորտների, նաև ցեղասպանության ուսումնասիրմանը: Բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային և տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման կապակցությամբ ուղերձներ էին հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ապրիլի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոտսդամում բացվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Հանս Ուլրիխ Շուլցի գյխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հյուրերին, ովքեր շարունակում են պրոֆ. Հերման Հոլցի աշխատանքը` ի հավերժացումն Հայ դատի պաշտպան, մեծ հումանիստ Յոհաննես Լեփսիուսի հիշատակի: Հյուրերն ուրախությամբ տեղեկացրեցին Նորին Սրբությանը, որ Լեփսիուսի տուն-թանգարանի բացումը կկատարվի առաջիկա մայիսի 2-ին: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված աշխարհը զերծ պահի այնպիսի եղեռնագործություններից, որ տեսավ հայ ժողովուրդը անցյալ դարասկզբին: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |