Օտարերկրացի մոդելավորողները 10-օրյա շրջայց կկատարեն Հայաստանում![]() 4 մայիսի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակներում հինգ օտարերկրացի մոդելավորողներ կանցեն 10-օրյա ճանաչողական ծրագիր Հայաստանում: Ինչպես լրագրողներին հայտնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, մասնակիցները մայիսի 3-5-ի կայանալիք ծրագրի ավարտից հետո տաս օր հնարավորույթուն կունենան հայ մասնակիցների հետ շրջել Հայաստանի տեսարժան վայրերով, լինել թանգարաններում և մշակութային այլ հաստատություններում, և կծանոթանան հայ մշակույթին, հատկապես տարազին: «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակներում նկարիչ-մոդելավորողները տարազը կդիտարկեն մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներն օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը։ Կձևավորվի հինգ աշխատանքային զույգ, յուրաքանչյուրում մեկական հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորող: Յուրաքանչյուր զույգ կստեղծի չորս մասից բաղկացած հավաքածու: Հավաքածուն կցուցադրվի Երևանում և Հայաստանի չորս մարզերում, այնուհետև մասնակից եվրոպական երկրներում: Հավաքածուի ստեղծման նպատակը Հայաստանում Եվրոպայի և Եվրոպայում Հայաստանի մշակութային արժեքների ու ինքնության, ինչպես նաև պատմության և մշակութային ժառանգության լուսաբանումն է և դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը: Այն իրականացվում է EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հինգ անդամ կազմակերպությունների` Բրիտանական խորհրդի, Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնների սերտ համագործակցությամբ: Տեղական գործընկերն է Նորաձևության հայկական խորհուրդը: Ծրագրի հիմնական միջոցառումները, ինչպես նաև հավաքածուի ցուցադրությունը կանցկացվեն ծրագրի գործընկեր Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |