Քաղաքագետ. Ադրբեջանն «Ալ-Քաեդայի» բունն է Հարավային Կովկասում![]() 4 մայիսի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից Ադրբեջանն ոչնչով չի զիջում «Ալ-Քաեդային»: 1988թ. ի վեր Ադրբեջանը պետական ահաբեկչություն է իրականացնում Հարավային Կովկասում, որի արդյունքում վերջերս ղարաբաղա-ադրբեջանական ԶՈւ շփման գծում սպանվեց ևս երեք հայ զինծառայող: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Ադրբեջանը «Ալ-Քաեդայի» բունն է Հարավային Կովկասում: Մենք գործ ունենք մի պետության հետ, որն ոչնչով չի զիջում «Ալ-Քաեդա» ահաբեկչական կազմակերպությանը»,-ասել է քաղաքագետը: Ըստ Շաքարյանցի, հայկական կողմերն իրավունք ունեն հայտարարել բանակցությունների կասեցման մասին, պայման դնելով ԵԱՀԿ ՄԽ առջև, որպեսզի նրանք զերծ պահեն Ալիևին սադրիչ քայլերից: Արդյո՞ք ժամանակը չէ, որ միջնորդները զբաղվեն ահաբեկչական Ադրբեջանով, պարզաբանեն նրան, թեկուզ ուժի կիրառման միջոցով, որ եթե Բաքուն նույն ոգով շարունակի, ապա հայկական կողմը կարող է գործել 1994թ. սկզբունքով՝ մեկ հայ զոհի դիմաց պատասխանելով Ադրբեջանին 10 սպանվածով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |