ՀՀ նախագահ. Ադրբեջանը հարմար պահի է սպասում ռազմական արկածախնդրության դիմելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը դրական է գնահատում պաշտոնական Վիլնյուսի ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու ցանկությունը: Այդ մասին Երևանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանը ցանկանում է լուծել ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասել է նախագահը: ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնել այն առիթով, որ Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ հանդես գալով հայտարարություններով, որոնք հակասում են բանակցային գործընթացին: «Ադրբեջանը որպես մարտավարություն է ընտրել ձգձգման քաղաքականությունը և հարմար պահի է սպասում ռազմական արկածախնդրության դիմելու համար»,-ասել է Սարգսյանը: Հայաստանի նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի նախագահի ջանքերն, ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հայտարարելով, որ Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները: «Մենք անհրաժեշտ ենք համարում փոխզիջումների որոնումը, սակայն նման ցանկություն պետք է դրսևորի նաև Ադրբեջանը»,-ասել է նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |