Լիտվայի նախագահը հիշեցնում է Բաքվին` աշխարհը երբեք չի սատարի ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը երբեք չի սատարի Հարավային Կովկասում հակամարտությունների ռազմական լուծմանը: Այդ մասին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: «Միջազգային հանրության և մասնավորապես` ԵԱՀԿ հիմնական նպատակը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Միջազգային կազմակերպությունները երբեք չեն սատարի այդ խնդիրների ռազմական լուծմանը: Հենց այդ էի ես ասում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում իմ այցերի ժամանակ»,- ասել է Լիտվայի նախագահը: Նրա խոսքով, Հայաստանը կարևոր է Լիտվայի համար` որպես տարածաշրջանում կայունացնող գործոն հանդես եկող երկիր: Ինչպես նշել է Դալյա Գրիբաուսկայտեն, չնայած ծանր պատմական անցյալին, հայ ժողովուրդն ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Լիտվայի նախագահն առանձնապես ընդգծել է, որ Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում կանի ամեն ինչ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |