Փոխվարչապետը գտնում է, որ Հայաստանում ՀԲ-ի սոցիալական ծրագրերը հաջողությամբ են իրականացվել 4 մայիսի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 4-ին ընդունեց Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին` ՀԲ երևանյան գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվեց, որ ՀԲ -ի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ և նպաստել մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը: Երրորդ ծրագիրն ավարտվում է այս տարի, և կողմերը, կարևորելով դրա շարունակականության ապահովումը, քննարկեցին ՀՍՆՀ-Համաշխարհային բանկ գործակցությամբ հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Հայաստանի կառավարության կողմից ծրագիրը շարունակելու վերաբերյալ համապատասխան հայտ արդեն ներկայացվել է ՀԲ-ին, և ներկայումս քննարկվում են ֆինանսավորման մեխանիզմները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀԲ պատասխանատուների հետ առաջիկա քննարկումների ժամանակ այդ մեխանիզմները կհստակեցվեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |