Կիրո Մանոյան. Մեծ Եղեռնի մասին բանաձևի մերժումը չի ազդի հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա![]() 4 մայիսի 2011 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի մերժմամբ Ֆրանսիան որոշեց առավել չվիրավորել Թուրքիային: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով այն, որ Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Նրա խոսքով, Ֆրանսիան այդպես հանդես է գալիս Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության դեմ, և օրինագծի ընդունումը ևս մեկ հարված կլիներ ֆրանս-թուրքական հարաբերություններին: «Այդ իսկ պատճառով Փարիզը որոշեց այլևս չվիրավորել Թուրքիային»,- ասել է Մանոյանը: «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար չի համաձայնել այն փորձագետների հետ, ովքեր այս որոշումը կապում են միջազգային հարթակում Թուրքիայի դերի ուժեղացմամբ: Ընդ որում` Մանոյանը գտնում է, որ այդ որոշումն առանձնապես չի ազդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների վրա: Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74: Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին: Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |