Սաֆրաստյան. Ֆրանսիան կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունել Լիբիայում պատերազմի ավարտից հետո![]() 4 մայիսի 2011 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Ֆրանսիայի Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, առաջին հերթին կապված է երկրի իշխանությունների ներկայիս դիրքորոշման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Ֆրանսիան այժմ բավական ակտիվ է Լիբիայում ընթացող ռազմական գործողություններում, և նրա համար շատ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում: «Ցավոք, մենք հերթական անգամ վկան ենք դառնում այն բանի, որ գերտերությունը, ելնելով իր շահերից, խախտում է խոստումը»,- ասել է հայ թուրքագետը: Սակայն նա նկատել է, որ հնարավոր է` Լիբիայում ռազմական օպերացիաների ավարտից հետո Ֆրանսիան փոխի իր դիրքորոշումը և ընդունի օրինագիծը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է արձագանքի Ֆրանսիայի հայ համայնքն այդ որոշմանը, Սաֆրաստյանն ասել է, որ համայնքի ներկայիս դիրքորոշումը շատ ճիշտ է: «Համայնքը ցույցեր, երթեր է կազմակերպում, հանդիպում իշխանությունների ներկայացուցիչների հետ, և ես կարծում եմ, որ նրանք պետք է շարունակեն իրենց քայլերն այդ ուղղությամբ»,- ասել է նա` ավելացնելով, որ դա կարող է դրական արդյունքների հանգեցնել: Անդրադառնալով այդ որոշմանը Ֆրանսիայի հայ համայնքի հնարավոր արձագանքին` Մելքոնյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ այն բավական սուր է լինելու: «Ինձ ամենից շատ հետաքրքրում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձագանքը, որն ասել էր, որ եթե Սենատը չընդունի օրինագիծը, ապա նա որոշակի քայլերի կգնա»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը: Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2006 թվականին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, օրինագծին «դեմ» է քվեարկել 196 սենատոր, «կողմ»` 74: Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել, այդ թվում` ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որպեսզի սենատորներին կոչ անեն օրինագծի ընդունման կողմից քվեարկել: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսված էր ներկայացնել մայիսի 4-ին: Օրինագծի համաձայն, ցեղասպանությունը ժխտող մարդիկ կարող են ազատազրկվել հինգ տարով կամ 45 000 եվրոյի չափով տուգանվել: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |