Հայաստանում փոշի կաթից և խտացրած կաթից պատրաստված արտադրանքն այսուհետ կոչվելու է «կաթնային ըմպելիք»: Նման որոշում կառավարությունն ընդունել է մայիսի 5-ի նիստում:
Ինչպես հայտնել է լրագրողներին կառավարության նիստից հետո Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներմուծված փոփոխությունների համաձայն ապրանքի դրոշմավորման վրա անպայման կարգով պետք է նշվի նրա բաղադրությունը, «որպեսզի հայ սպառողները լիակատար տեղեկատվություն ունենան այն մասին, թե ինչից է պատրաստվել արտադրանքը»: Բացի դրանից, արտադրանքն անպայման պետք է սերտիֆիկացված լինի և վաճառքի հանվելուց առաջ ունենա փորձաքննության եզրակացություն, ինչը թույլ կտա իրականացնել ամբողջական վերահսկողություն: