Ժիրայր Սեֆիլյան. Շուշիի ազատագրման հարցում հայ ժողովուրդը համախմբվեց մեկ գաղափարի շուրջ![]() ![]() PanARMENIAN.Net - «Վերադառնալով Շուշիի ազատագրման գործողության օրերին` ես հիշում եմ ոչ այնքան տեխնիկական հարցերը, որքան այդ օրերին տիրող մթնոլորտը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է արցախյան պատերազմի վետերան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, չնայած զենքի և զինամթերքի պակասին, մարդիկ հերթ են կանգնել` Շուշիի ազատագրման գործողությանը մասնակցելու համար: «Իմ կարծիքով, այդ ժամանակ ողջ աշխարհում չի եղել ոչ մի հայ, որը դեմ է եղել Շուշիի ազատագրման գաղափարին»,- ասել է Սեֆիլյանը և հավելել, որ դա եղել է այն եզակի դեպքերից մեկը, երբ հայ ժողովուրդը համախբվել է մեկ գաղափարի շուրջ: «Ղարաբաղյան պատերազմի տարիներին բոլոր մարտիկները զգացել են հայ ժողովրդի աջակցությունը»,- նշել է նա: Միաժամանակ Սեֆիլյանը նշել է, որ այսօր հայ ժողովուրդը համախմբվելու խնդիր ունի: «Հայ ժողովուրդը պետք է միավորվի մեկ նպատակի և գաղափարի շուրջ»,- ասել է Սեֆիլյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |