Էդուարդ Անտինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսակցություններն արտահերթ ընտրությունների մասին ընդամենը խաղեր են

Էդուարդ Անտինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի խոսակցություններն արտահերթ ընտրությունների մասին ընդամենը խաղեր են

PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանը: «Արտահերթ ընտրություններ չեն լինի: Արտաքին ազդակների դեպքում կարող են լինել միայն ֆորս-մաժորային հանգամանքներ»,-ասել է նա: Անտինյանն ընդգծել է,որ ՀԱԿ-ը ռեսուրսներ չունի, ստիպելու համար իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Ըստ նրա, ՀԱԿ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հայտարարությունները արտահերթ ընտրությունների մասին ընդամենը խաղ է: Ըստ Անտինյանի, Տեր-Պետրոսյանը մտադիր է մասնակցել հերթական ընտրություններին:

«Իր մերձավոր շրջապատի այն մարդկանց, որոնք գիտեն, որ դա խաղ է, Տեր-Պետրոսյանն իր հետ խորհրդարան կտանի»,-ասել է նա: Անտինյանը հիշեցրել է, որ ժամանակին ՀԱԿ-ի առաջնորդը կտրուկ դեմ էր բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք խոսում էին քաղաքական երկխոսության անհրաժեշտության մասին:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ բանակցություններն իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև կարող են ընթանալ միայն ընտրությունների նորմալ անցկացման մասին: Պատգամավորն ընդգծել է, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի:

4  06.06.11 - ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի և ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---