ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - 09.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թուրքիայի ԱԳ նախարար Իսմաիլ Ջեմը փետրվարի 12-ին կմեկնի Թեհրան, ուր մտադիր է քննարկել Իրանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետ կապված հարցեր:

Թուրքական Cumhuriyet թերթը հայտնում է, որ Անկարայում անհանգստացած են Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վերջերս Իրան կատարած այցի «հնարավոր հետեւանքներով»:

Թեհրանում Ջեմը մտադիր է հայտարարել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա»: --0--
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---