Իշխանությունների հայտարարությունները երկրում փոփոխությունների մասին միայն սին խոստումներ են և իմիտացիա, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խկբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում` մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները: «Փոփոխությունների խոստումները փուչ են, դրանք զուտ խոսքեր են և ոչ ավելին»,- հայտարարել է Սաֆարյանը: Նրա խոսքերով, փոփոխությունների իմիտացիայի մասին վկայում են «Ժառանգության» գործերով դատական նիստերը Հայաստանի դատախազության դեմ` կապված ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու հետ, որոնք մասնակցել են մարտի 3-ի դեպքերին և ուժ կիրառել կուսակցության անդամների ու ցուցարարների նկատմամբ: Սաֆարյանը նաև նշել է կոռուպցիայի մասին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործը :
Փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ բողոքող փողոցային առևտրականները պլանավորել էին մարտի 3-ին բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Ինչպես հայտնել են ականատեսները, ոստիկանները թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին հավաքվել կառավարության շենքի մոտ, արդյունքում ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որոնք, ակցիայի մասնակիցների խոսքերով, ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ծեծկռտուքի ընթացքում տուժել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը, որոնց ցուցաբերվել է շտապ բժկական օգնություն: