Հայաստանին սահմանադրական բարեփոխումներ են պետք, գտնում է «Ժառանգությունը»![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանին սահմանդրական բարեփոխումներ են անհրաժեշտ, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այդ մասին նրանք հայտարարել են Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Զարուհի Փոստանջյանի, այդ բարեփոխումներն անհրաժեշտ են իշխանության երեք թևերը տարանջատելու, գործադիր իշխանության հակակշիռներ ստեղծելու, մասնավորապես, անկախ դատական համակարգ ապահովելու և օրենսդրական իշխանության լիազորությունների ընդլայնելու համար: Իր հերթին Ստեփան Սաֆարյանը հավելել է, որ Սահմանադրության փոփոխությունները չապահովեցին խորհրդարանի լիազորությունների ընդլայնում, թեև նպատակը դա էր: «Ցավոք, Հայաստանում ԱԺ-ն չի որոշում թե ինչպիսին պետք է լինի կառավարությունը, այլ հակառակը, կառավարությունն է որոշում, թե ինչպես պետք է իրեն պահի խորհրդարանը և ով է նրան անդամակցելու»,-ասել է նա: Ըստ պատգամավորների, այդ բարեփոխումները կարող են ապահովվել սահմանադրական հանրաքվեի միջոցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |