ԱՊՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆ

PanARMENIAN.Net - 09.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ երկրների տարածքում հակամարտությունների կանխման եւ կարգավորման հատուկ ներկայացուցչի Դրույթի նախագիծ է մշակվել Մինսկում տեղի ունեցած երկօրյա խորհրդակցության ժամանակ եւ ուղղարկվել է Համագործակցության անդամ-պետությունների համաձայնեցմանը:

Հատուկ ներկայացուցիչը նշանակվում է Պետությունների ղեկավարների խորհրդի կողմից` ԱԳ նախարարների Խորհրդի ներկայացմամբ: Նրա գործունեությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնակարգով եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան որոշումներով եւ սկզբունքներով եւ միջազգային իրավունքի չափանիշներով, ԵԱՀԿ փաստաթղթերով, ԱՊՀ-ի կանոնակարգով եւ Համագործակցության երկրների ղեկավարների Խորհրդի խաղաղարար գործունեության հարցերով որուշումներով:

Ինչպես նշում է ԻՏԱՐ-ՏԱՍԸ, հատուկ ներկայացուցիչը ստանձնում է համապատասխան իրավասություններ եւ այդ շրջանակներում պատասխանատվություն է կրում խաղաղության պահպանման գործողությունների քաղաքական ասպեկտների համար: Հատուկ ներկայացուցչի պարտավորությունների մեջ մասնավորապես մտնում է հակամարտության կողմերի խնդրանքով աջակցությունը բանակցային գործընթացի իրականացման գործում; խորհրդատվությունները կողմերի ներկայացուցիչների եւ ղեկավարների հետ հակամարտության կարգավորման փոխընդունելի ճանապարհների որոնման նպատակով; հակամարտության գոտւ իրավիճակի վերլուծությունը եւ հակամարտության կարգավորման առաջարկների պատրաստումը ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի եւ պետությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը հանձնելու համար: --0--


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---