Լառնակայում բացվել է ՀԲԸՄ Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը![]() 7 մայիսի 2011 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Լառնակայում բացել է Հայ ընդհանուր բարեգործական միության (ՀԲԸՄ) Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը: Միջոցառմանը ներկա էին Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարդգես Մահտեսյանն ու Վարուժան Գերգերլյանը: Հայկական կենտրոնում կկազմակերպվեն միջոցառումներ, սեմինարներ, սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև համերգներ ու թատերական ներկայացումներ: Այստեղ կա բազմալեզու հարուստ գրադարան, որը ներառում է նաև 19-րդ դարի հրատարակություններ, քարտեզներ ու ամսագրեր: Կենտրոնը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն կիպրոսահայերի, այլ նաև ողջ Լառնակայի համար: Կենտրոնը գտնվում է Կիլկիս փողոցում, Լառնակայի հնագիտական թանգարանի և Կիտիոն անտիկ քաղաքի ավերակների դիմաց, գրում է Gibrahayer e-magazine-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |