Ալեքսանդր Գրիշչուկի հետ երկրորդ պարտիան Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է ավարտել

Ալեքսանդր Գրիշչուկի հետ երկրորդ պարտիան Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է ավարտել

PanARMENIAN.Net - Կազանում, որտեղ անցնում է աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը, մայիսի 6-ին տեղի ունեցան երկրորդ քառորդ եզրափակիչ խաղերը:

Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արնոյանը, որն ամենաբարձ վարկանիշն ունի մասնակիցների թվում, սևերով երկրորդ ոչ ոքին խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ (ՌԴ):

Շախմատիստները կխաղան ևս երկու պարտիա և եթե հաղթողը չորոշվի, մայիսի 9-ին թայ-բրեյք կխաղան: Եթե հաղթողը կրկին չորոշվի, ապա մրցակիցները 2 բլից-պարտիան կխաղան՝ 5 րոպե+3 վայրկյան մեր քայլի համար: Եթե նման 5 սերիաները ոչ ոքի ավարտվեն, տեղի կունենա որոշիչ պարտիան՝ Արմագեդոն:

Հաղթանակլով է ավարտվել միայն Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Գատա Կամսկի (ԱՄՆ) պարտիան, հաղթել է ամերիկացի շախմատիստը: Մյուս պարտիաները ավարտվել են ոչ ոքի. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---