Ֆրանսահայերը բացատրություն են պահանջում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը մերժած սենատորներից![]() 7 մայիսի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - 4,5 տարվա արգելափակումից հետո Ֆրանսիայի Սենատն անընդունելի համարեց Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման մասին օրինագիծը՝ հետևելով Սենատի օրենսդրական գործունեության կանխակալ զեկույցին: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հայտարարության մեջ: CCAF դատապարտում է քվեարկությունը, որը ֆրանսահայ համայնքին զրկում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության պետական իրավական պաշտպանությունից: «Օրինագծից բացի չկա այլ հնարավորություն հակազդելու թուրքական ժխտողականությունը, որը նոր ուժով տարածում են թուրքական կայքերը: Մենք պահաջում ենք սենատոր Ժան Ժակ Իեստայից բացատրել, թե ինչ իրավական հիմքի վրա մենք կարող ենք պայքարել պատմության զեղծարարության դեմ: Իրականում, դա երեսպաշտական քվեարկություն էր, որը վկայում է այն մասին, որ կառավարությունը նահաջեց՝ զիջելով թուրքական ճնշմանը: Փորձելով խնայել իր հարաբերություններն Անկարայի հետ ի վնաս ֆրանսահայերի, կառավարությունն ու նախագահը մեծ պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա՝ բաց թողնելով դաշտը ժխտողական քաղաքականության համար այստեղից բխող բոլոր հետևանքներով: CCAF կոչ է անում բոլոր հայազգի քաղաքացիներին, որոնք Ցեղասպանության զոհերի ժառանգներն են, անհրաժեշտ քաղաքական եզրահանգումներ անել նման նենգության վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Nouvelles d`Arménie-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |