Ամատունի Վիրաբյան. Ղարաբաղյան պատերազմի մասին արխիվները դեռ երկար գաղտնի կմնան

Ամատունի Վիրաբյան. Ղարաբաղյան պատերազմի մասին արխիվները դեռ երկար գաղտնի կմնան

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի, մասնավորապես ռազմական գործողությունների վերաբերյալ արխիվները դեռ երկար գաղտնի կմնան: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա նշել է, որ որ դա աշխարհում ընդունված կարգ է և որպես օրինակ բերել է Ռուսաստանը, որտեղ մինչ օրս փակ են մնում Մեծ Հայրենականին վերաբերող փաստաթղթերը: Վիրաբյանը հավելել է, որ այժմ Ազգային արխիվը ջանքեր է գործադրում ղարաբաղյան պատերազմի մասին փաստաթղթերն ու լուսանկարները համալրելու ուղղությամբ և առաջարկել է քաղաքացիներին պետությանը հանձնել իրենց սեփական արխիվները՝ նշելով, որ Ազգային արխիվում դրանք ապահով կլինեն ու անվտանգ:

Վիրաբյանը նաև անդրադարձել է մայիսյան տոներին՝ նշելով, որ մայիսը միշտ կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի ճակատագրում, սկսած 5-րդ դարից և ավարտած 20-րդ դարով: Նա նշել է հայ ժողովրդի սխրանքները Սարդարապատում, Մեծ Հայրենականի տարիներն ու Արցախի ազատագրական պայքարը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---