ԱՄՆ-ում լույս է տեսել «Աղջիկը Մուսա լեռից» ինքնակենսագրական գիրքը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունից փրկվածների դուստր Վիրջինիա Մաթոսյան-Ապելյանը գիրք է գրել այն մասին, թե ինչպես է նրա ընտանիքը փախել Օսմանյան կայսրությունից 1915-ի կոտորածների ժամանակ: Գիրքը կոչվում է «Աղջիկը Մուսա լեռից» և պատմում Մուսա լեռան լեգենդար պաշտպանության մասին: Գիրքը պարունակում է ավելի քան 300 լուսանկարներ և պատմություններ, որոնք պատմում են Թուրքիայում հայերի կյանքի մասին: «Մուսա լեռան պաշտպանությունը ցույց է տվել հայերի հավատարմությունը քրիստոնեությանը, որը նրանք 301թ-ին առաջինն են ընդունել աշխարհում որպես պաշտոնական կրոն: Դա եղել է քրիստոնեության պայքարը չարիքի դեմ»,- գրում է գրքի հեղինակը:

Հեղինակի խոսքերով այս գիրքը գրված է ապագա սերունդների համար, որպեսզի նրանք իմանան իրենց նախնիների և պատմության մասին: «Մենք պետք է ծառայենք Աստծուն ոչ թե խոսքով, այլ գործով»,- ասում է Ապելյանը:

Վիրջինիա Մաթոսյան-Ապելյանը, որը Լիբանանից գաղթել է ԱՄՆ 12 տարեկանում, բնակվում է Նյու Ջերսիում, նա մասնագիտությամբ հոգեբան է, գրում է PRWeb.com-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---