Քլիվլենդ քաղաքում կայացել է Հրանտ Բագրազյանի մենահամերգը 7 մայիսի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում կայացել է դաշնակահար Հրանտ Բագրազյանի մենահամերգը: Համերգում հնչել են Բեթհովենի, Շումանի, Լիստի և Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է Cleveland.com-ը, hամերգը կազմակերպվել է Օհայոյի կանանց կոմիտեի կողմից: Հրանտ Բագրազյանը ծնվել է Երևանում, ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային երաժշտական մրցույթների ու փառատոնների, իսկ 2007 թ-ին արժանացել Արամ Խաչատրյանի անվան միջազգային դաշնամուրային մրցույթում 3-րդ տեղի:Այժմ նա Քլիվլենդի երաժշտական ինստիտուտի ուսանող է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |