Քրդերի ղեկավար Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկության է դատապարտված թուրքական Իմրալի կղզում, հերթական անգամ թուրքական իշխանություններին ուղերձ է հղել նախազգուշացումով, որ հունիսի 15-ը նա վերնջաժամկետ է համարում, որից հետո սկսվելու է մեծ պատերազմ, եթե Անկարան չնախաձեռնի ողջախոհ բանակցային գործընթաց քրդական խնդրի կարգավորման համար: Օջալանը դժգոհություն է հայտնել քրդերին հետապդնելու և ճնշելու թուրքական քաղաքականության առնչությամբ, հաղորդում է CNN-Turk-ը:
«Հունիսի 15-ին կամ սկսվելու է ողջախոհ բանակցային գործընթաց կամ կործանիչ պատերազմ: Թե մեկը, թե մյուսը սուրբ է»,- ասել է Օջալանը:
Օջալանն ավելի քան 30 տարի ղեկավարում է քուրդ ժողովրդի պայքարն ազատության և իրավունքի համար: Նա ձերբակալվել է 1999-ի դեկտեմբերի 15-ին և դատապարտվել մահվան «հայրենիքի դավաճանության» համար, սակայն հետագայում պատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: Օջալան ազգանվան բառացի թարգմանությունը նշանակում է «վրիժառու», իսկ քրդական շրջաններում նա հայտնի է որպես Ապո: