Հայաստանում տեղի են ունեցել զբոսավարների առաջին թրենինգները Հարավային Կովկասում![]() 7 մայիսի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 30-ից մայիսի 6-ը տեղի են ունեցել Հարավային Կովկասում զբոսավարների առաջին թրենինգները: Ինչպես նշել է Երևանում մամլո ասուլիսում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, դրանք նմանատիպ առաջին մարզումներն են տարածաշրջանում, որոնք նախատեսվում է կանոնավոր դարձնել: Նա նաև հույս է հայտնել, որ դա թույլ կտա Հայաստանին առաջատար դառնալ զբոսավարներ պատրաստելու ոլորտում: Ապրեսյանի խոսքերով, այդ թրենինգները թույլ կտան հայ զբոսավարներին ծանոթանալ այդ ոլորտի միջազգային չափանիշների հետ: Իր հերթին, Զբոսավարների միության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ֆելիսիտաս Ռեսլինգը նշել է, որ բացի հայ զբոսավարներից թրենինգներին մասնակցել են նաև վրացիները, և հույս հայտնել, որ ապագայում ծրագրին միանալու են նաև տարածաշրջանի մյուս երկրները` Թուրքիան և Ադրբեջանը: Զբոսավարների թրենինգներին անցկացվել են զբոսավարների հայկական գիլդիայի կողմից «Գերմանական միջազգային համագործակցություն» կազմակերպության հայկական գրասենյակի և Վրաստանի «Տնտեսական զարգացման նախաձեռնություն» ԱՄՆ միջազգային զարգացման ծրագրի աջակցությամբ: Թրենինգներին մասնակցել են 11 զբոսավարներ Հայաստանից և 11` Վրաստանից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |