Ռուսաստանն ու Թուրքիան միասին կօգտագործեն ատոմային էներգիան խաղաղ նպատակներով

Ռուսաստանն ու Թուրքիան միասին կօգտագործեն ատոմային էներգիան խաղաղ նպատակներով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը»: Դաշնային օրենքն ընդունվել է 2011 թվականի ապրիլի 22-ին Պետական Դումայի կողմից և 2011 թվականի ապրիլի 27-ին հավանության արժանացել Դաշնության Խորհրդի կողմից:

Դաշնային օրենքը վավերացնում է խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2009թ. օգոստոսի 6-ին Անկարայում:

Համաձայնագրով սահմանվում են նման համագործակցության կազմակերպման սկզբունքները՝ ներառյալ գիտատեխնիկական տեղեկատվության, փորձագետների փոխանակման, գիտական սեմինարների, գիտաժողովների և սիմպոզիումների կազմակերպման, հետազոտական և տեխնոլոգիական խնդիրների շուրջ խորհրդատվությունների անցկացման, գիտական և տեխնիկական աշխատակազմի պատրաստման կանոններն ու պայմանները, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---