Շուշիի ազատագրման 19-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ այսօր այցելել է Եռաբլուր Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկների հիշատակին:
Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորելով Եռաբլուրում հավաքված ազատամարտիկներին ու զոհված ազատամարտիկների հարազատներին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մենք պետք է այսօր մեր խոնարհումը բերենք և փառք տանք մեր մարտական ընկերներին, ովքեր հանգչում են այստեղ: Մենք պարտավոր ենք կատարել նրանց բոլոր պատգամները, նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից»: