8 մայիսի 2011 - 16:47 AMT
Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել են Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: