Պետրոս Էֆտիմիուն կարևորում է դիպուկահարների դուրս բերումը Արցախի ու Ադրբեջանի դիրքերից

Պետրոս Էֆտիմիուն կարևորում է դիպուկահարների դուրս բերումը Արցախի ու Ադրբեջանի դիրքերից

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության կայացած ձեւաչափ է եւ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում այդ կառույցի գործունեությանը:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կարեւորեց եւ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով եւ շեշտեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:

4 
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---