ՀՀ փոխվարչապետն ու ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը որոշել են խորացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները10 մայիսի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սաիդ ալ Մանսուրիի հետ: Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, կողմերը քննարկեցին առևտրատնեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սաիդ ալ Մանսուրին նշեց, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների և, մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման համար նա հեռանկարային համարեց զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց փոխգործակցության զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը` հույս հայտնելով, որ Դուբայում ընթացող ԱՄԷ առաջին ներդրումային համաժողովը կնպաստի նոր կապերի հաստատմանը, կնախանշի համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները: Արմեն Գևորգյանը Սաիդ ալ Մանսուրիին հրավիրվեց Հայաստան` տեղում համագործակցության հեռանկարներին ծանոթանալու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |