Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» Օրանժ-առաջարկի հաղթողը![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Երևանի 20-ամյա բնակիչ Մանե Մելիքսեթյանին հանձնեց Կաննի կինոփառատոնի մասնակցության պատվավոր հյուրի ուղեգիրը 2 անձի համար։ Այս ուղեգիրը «Օրանժ»-ը նախատեսել էր «Օրանժ Կինո» ծառայությունից օգտվողների համար, ովքեր կինո են այցելել ապրիլի 26-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։ Մայիսի 10-ին պատահականության սկզբունքով որոշվեց հաղթողը։ «Մրցույթին մասնակցել է 553 տոմս։ Վստահ եմ, որ այս ճանապարհորդությունը անմոռանալի է լինելու Մանեի համար»,-ասաց Բրունո Դյութուան։ «Ես մեկնելու եմ Կանն իմ նշանածի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այնտեղ։ Անակնկալ էր ինձ համար, հրաշք։ Ես առաջին անգամ եմ արտերկիր մեկնում»,- ասաց հաղթող Մանե Մելիքսեթյանը։ Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Օրանժի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, ուղեգիրն իր մեջ ներառում է բոլոր ծախսերը. «Մենք ապահովում ենք թե՛ հյուրանոցը՝ հինգաստղանի, թե՛ վիզան, թե՛ ինքնաթիռի տոմսը»։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |