Պետրոս Էֆթիմիուն գոհ է հայկական պատվիրակության աշխատանքից ԵԱՀԿ ԽՎ-ում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին: Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի և գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, Կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարևոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն և համագործակցություն: Նա ընդգծել է, որ Կազմակերպությունն այդ սկզբունքներին և արժեքներին համապատասխան ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆթիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |