ՀՀ կառավարությունը մտադիր է բացառել ձևական մոտեցումը մրցույթների կազմակերպման գործընթացում![]() ![]() PanARMENIAN.Net - Միայն բացառիկ դեպքերում է Հայաստանի կառավարությունը սարքավորումներ ձեռք բերելու և ծառայություններ պատվիրելու վարկային միջոցների շրջանակներում, ինչպես նաև ստանալու տեխնիկական աջակցություն, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մայիսի 12-ին բացելով կառավարության նիստը: Նրա խոսքերով, Հայաստանի Վերահսկիչ պալատը երևան է հանել մի շարք խախտումներ մրցույթի կազմակերպման գործընթացում, որի արդյունքներով կառավարությունը ձեռք է բերում սարքավորումներ առնվազն երկու անգամ էժան այն գնից, որով կարելի է այդ սարքավորումը ձեռք բերել ինտերնետում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարական հանձնաժողովների աշխատանքում պահպանվում են բոլոր ձևականությունները. մրցույթի կազմակերպման կարգը պահպանվում է, արդյունքները գնում են ՀԲ, հաստատվում է մրցույթը, բայց ստացվում է, որ կառավարությունը սարքավորումները շատ թանկ գնով է ձեռք բերում: «Մենք պետք է հրաժարվենք վարկային ծրագրերից տեխնիկական աջակցության շրջանակներում: Հանձարարում եմ բոլոր նախարարություններին վերանայել իրենց մոտեցումը վարկային միջոցների կիրառման նկատմամբ, և առանց վարչապետի թույլտվության մրցությային փաստաթղթերը չեն ներկայացվելու ՀԲ-ում»,- ասել է նա և հավելել, որ մրցույթներն անցկացվելու են միայն գրանտերի հաշվին, քանի որ վարկային միջոցների հաշվին դրանց իրագործումը ծանր բեռ է դառնում կառավարության վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |