Լյուդմիլա Սարգսյանն արդարացնում է արտաքին ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին![]() 12 մայիսի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին ուժերի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին արդարացված է, կարծում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: «Քաղաքականությունն այնպիսի ոլորտ է, որտեղ դու պետք է առավելագույնս պահպանես ինքնուրույնությունդ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ պահին այնպիսի հարցեր արծարծես, որոնց դրական լուծմանը կարող են աջակցել արտաքին ուժերն իրենց ճնշմամբ»,- նշել է նա: Միաժամանակ, նա հավելել է, որ ճնշումը պետք է լինի ոչ թե երկրի, այլ անօրինական իշխանությունների վրա: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով այն հարցը, թե ինչու, չնայած նրան, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ քննադատության է ենթարկել Հայաստանի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությունը, անձամբ քննարկում է Հայաստանի ներքին գործերը եվրոպական կառույցների և արտասահմանյան պետությունների ներկայացուցիչների հետ: Սարգսյանի խոսքերով, Լևոն Տեր-Պետրոյանը քննարկում է այն խնդիրները, որոնք հայտնի են բոլորին, և նա պետական գաղտնիքներ չի բացահայտում: «Խոսել երկրի խնդիրների մասին, որոնք պետք է լուծել, ոչ միայն ճիշտ է, այլ նաև անհրաժեշտ, կարծում է Լյուդմիլա Սարգսյանը»,- հայտարարել է նա: Սարգսյանը հավելել է, որ այդ իրավիճակի մեղավորն իշխանություններ են, որոնք կեղծել են 2008-ի ընտրությունները և սադրել մարտի 1-ի ողբերգական դեպքերը: «Հնչակյան» կուսակցության առաջնորդը դրական է գնահատել մարդու իրավունքների հարցերով ԵՄ հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը և եվրոպական կառույցների դերը «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |