Վրաստանի մահմեդականները դուրս են գալիս Բաքվի խնամակալության տակից

Վրաստանի մահմեդականները դուրս են գալիս Բաքվի խնամակալության տակից

PanARMENIAN.Net - Այս շաբաթ Վրաստանում ստեղծվել է Վրաստանի մահմեդականների վարչություն մուֆթի Ջամալ Բագշաձեի գլխավորությամբ: Կառույցի ստեղծման նպատակը Վրաստանում իսլամական համայնքների և մզկիթների գործունեությունը վերահսկելն է: Դրանով այդ կրոնական կազմակերպության ստեղծողները վերջ են դրել Կովկասի մահմեդակաների հոգևոր վարչության իշխանությանը, որի կենտրոնը Բաքվում է, հաղորդում է «Կավկազ Online»-ը:

2002-ին անցկացրած մարդահամարի համաձայն ադրբեջանցիները, որոնց մեծամասնությունը հարում են իսլամի շիաների ճյուղին, Վրաստանում կազմում են 284 հազար, միևնույն ժամանակ Աջարիայի բնակչության ճնշող մեծամասնությունը, որտեղ հիմնականում բնակվում են մահմեդական վրացիներ, սունիներ են` 376 հազար մարդ: Բացի դրանից, Վրաստանում բնակվում են Կովկասի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք հարում են սունիներին` չեչեններ, թաթարներ, լեզգիներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---