13 մայիսի 2011 - 10:26 AMT
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը հաղթել է Վրաստանի հավաքականին

Սկոպյեում, որտեղ ընթանում է տղամարդկանց շարքում եվրաաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի Davis Cup-ը, C խմբում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ է տարել Վրաստանի հավաքականի նկատմամբ:

Դանիել Պրոսկուրան երեք սեթերում 6:3, 0:6, 6:3 հաղթանակ է տարել Ջորջ Շիվաձեի նկատմամբ, բայց նրա թիմակից Խաչատուր Խաչատրյանը պարտվել է Ալեքսանդր Մետրեվելիին 2:6, 0:6 հաշվով: Դիմակայության ելքը որոշվել է զուգախաղում, որտեղ 6:1, 6:1 հաշվով հաղթանակ է տարել Դանիել Պրոսկուրա-Խաչատուր Խաչատրյան զույգը:

Մայիսի 13-ին թենիսիստները խաղալու են Մակեդոնիայի հավաքականի հետ: