13 մայիսի 2011 - 11:46 AMT
Դմիտրի Կիրիլովը կարծում է, որ Անդրե Ուորդը «Super Six»-ի կիսաեզրափակչում հաղթելու է Արթուր Աբրահամին

Դմիտրի Կիրիլովը` IBF վարկածով գերթեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը, կարծում է, որ «Super Six» մրցաշարի կիսաեզրափակչում Անդրե Ուորդի և Արթուր Աբրահամի միջև մենամարտն ավարտվելու է հօգուտ ամերիկացի բռնցքամարտիկի:

«Ամենայն հավանականությամբ, հանդիսատեսը նոկաուտի ականետս չի դառնա, բայց ամերիկացին կհաղթի Արթուրին միավորների մեծ առավելությամբ: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է և զուր չէ, որ 2004-ին Աթենքում դարձել է օլիմպիական չեմպիոն»,- բռնցքամարտիկի խոսքերը հաղորդում է box-club.ru-ն:

Կիրիլովը կարծում է, որ Աբրահամը հաղթելու քիչ շանսեր ունի: Ռուս բռնցքամարտիկը նաև ասել է, որ նա լավ է ուսումնասիրել հայ բռնցքամարտիկի ուժերը և կարող է ասել, որ Աբրահամը հիանալի և կամային բռնցքամարտիկ է և կարող է խաղի ընթացքը փոխել հօգուտ իրեն:

«Միրանդայի հետ պայքարում, չնայած նրան, որ Արթուրի ծնոտը կոտրված էր, նա իր բարոյակամային հատկանիշներով մարտն ավարտեց հաղթանակով: Սակայն Ֆրոչի հետ պայքարում ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Եթե Կարլը կարողացավ բանալի գտնել դեպի Աբրահամը, ապա ավելի տաղանդավոր Ուորդն առավելս ևս կհաղթի Արթուրին: Ես համաձայն եմ բռնցքամարտի այն փորձագետների հետ, ովքեր կարծում են, որ Աբրահամը չպետք է տեղափոխվեր գերմիջին քաշային կարգ »,- նշել է ռուս բռնցքամարտիկը: