Անահիտ Հարությունյան. Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները անտեսված են հասարակության կողմից13 մայիսի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - «Օրերս Արմավիրի մարզում երեխայի վիրահատության ժամանակ բժիշկները պարզել են, որ նա վարակված է ՄԻԱՎ-ով, որը նրան փոխանցվել է հորից: Այս դեպքից հետո այս ընտանիքը չի կարողանում տեսնել իր երեխային, և լուրը տարածվել է ողջ մարզով» ,- մայիսի 12-ին Երևանում մամուլի-ասուլիսի ժամանակ ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Սեմ Թադևոսյանը: Թադևոսյանի խոսքով, ինչպես նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» Հկ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանի և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանի կարծիքով Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրները անտեսված են հասարակության, ինչու չէ` նաև կառավարության կողմից: Հովսփեյանը ընդգծեց, որ Հայաստանում լուրջ խնդիր է բժշկական գաղտնիությունը, և մարդիկ վախենում են, որ իրենց հիվանդության մասին կիմանան իրենց շրջապատում: «Հայաստանում 2010 թվականի տվյալներով գրանցված է 1040 ՄԻԱՎ վարակակիր, սակայն վիճակագրությունը անըդհատ փոխվում է: Ողջ աշխարհում մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ –ից մահացածների հիշատակի օր, մայիսի 15-ին Հայաստանում ևս տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնք կկրեն «Դիպչելով սրտերին» կարգախոսը: Մոմավառություն տեղի կունենա Երևանում, Գյումրիում և Վանաձորում» ,- նշեց Անահիտ Հարությունյանը: 1988 թվականից մինչ այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակից մահացել է 242 մարդ, և այդ օրը Հարությունյանի կարծիքով, ունի խորհուրդ` վերացնել մարդկանց մեջ անտարբերությունը: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |