Էդվարդ Նալբանդյանը Իրանի ղեկավարի բանագնացի հետ քննարկել է երկկողմանի հարաբերությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ: Նախարարը կարեւորեց հայ-իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ բնագավառներում: Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկեցին մարտին Հայաստանի եւ Իրանի Նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին կարեւորեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսւոմ է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |