Մշակույթի նախարարությունը որոշել է թանգարանների այցելուներին գայթակղել նվերներով 13 մայիսի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում մայիսի 14-ին Երևանի, Գյումրու և Վանաձորի թանգարանների այցելուների համար կգործի նվերների համակարգ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այդ օրը յուրաքանչյուր այցելու ցանկացած թանգարան այցելեու ժամանակ կարող է վերցնել բացիկ, որի վրա բոլոր թանգարանները կդնեն իրենց կնիքները: Ամենաշատ թանգարաններ այցելած մարդիկ կստանան զանազան նվերներ, սակայն Պողոսյանը չցանկացավ մանրամեսնել, թե կոնկրետ ինչ նվերների մասին է խոսքը: Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը կընթանա «Գրավոր հիշողություն» խորհագրով, և բազմաթիվ թանգարաններ այդ օրը իրենց ֆոնդերից հանելու են բոլոր հնատիպ գրքերն ու մամուլը: «Թանգարանային գիշերը» առաջին անգամ անց է կացվել 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն անց է կացվում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա նախաշեմին: Այն տեղի է ունենում մայիսի 18-ի նախորդող շաբաթ օրը: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման շրջանակներում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից: Վերջին 3 տարիներին աննախադեպ աճել է «Թանգարանային գիշերվա» մասնակիցների թիվը: Եթե 2009 թ-ին մասնակցել են Հայաստանի 26 թանգարաններ, իսկ 2010-ին` 42, ապա այս տարի միջոցառումների շարքին մասնակցելու է 60 թանգարան: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |