Արդշինինվեստբանկն առաջինը միացավ գյուղատնտեսության սուբսիդավորված վարկավորման կառավարական ծրագրին![]() 13 մայիսի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկը Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ առաջինը ստորագրեց համագործակցության պայմանագիր` գյուղատնտեսության սուբսիդավորված վարկավորման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այսօր արդեն սկսվել է ակտիվ վարկավորման գործընթացը, ձևակերպվել է ընդհանուր թվով 11 վարկ` ավելի քանի 8 մլն ՀՀ դրամի չափով: Արդշինինվեստբանկը գյուղատնտեսական վարկերը տրամադրում է առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքուվ, ինչը այսօր կնքված համապատասխան պայմանագրի համաձայն, կախված տարածաշրջանից, կսուբսիդավորվեն 4-ից 6 տոկոսի չափով: «Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա մեզ աջակցել գյուղական բնակավայրերի և գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը»,- ասել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |