Հայկազուն Ալվրցյան. Համշենահայ 200 ընտանիքների ԼՂՀ տեղափոխվելու մասին լուրերը թյուրիմացություն են![]() ![]() PanARMENIAN.Net - «Ղրղզստանից համշենահայերի 200 ընտանիքների վերաբնակեցման մասին տեղեկատվությունը թյուրիմացություն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Արևմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, հայկական ԶԼՄ-ները սկսել են չստուգված տեղեկատվություն տարածել այդ մասին, ինչը կարող էր մեծ խնդիրների պատճառ դառնալ ինչպես Ղրղզստանի համշենահայերի, այնպես էլ ԼՂՀ-ի համար: Իր հերթին «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը հաղորդել է, որ համշենահայերի hամայնքի ներկայացուցիչներից մեկը` Ռուսլան Կարաբաջօղլուն, ժամանել է Հայաստան և ԼՂՀ, նրանց վերաբնակեցնելու հնարավորությունն ուսումնասիրելու և հետո նման առաջարկով Ղրղզստանի համայնքին դիմելու համար: Սակյան դա չի նշանակում, որ 200 ընտանիքից կազմված ողջ համայնքը համաձայնվել է տեղափոխվել ԼՂՀ: Նա նաև հավելել է, որ նման գաղափար առաջացել է Ղրղզստանում բարդ իրավիճակի պատճառով, մասնավորապես, ազգամիջյան հակամարտությունների վերսկսման արդյունքում: Ալվրցյանը և Վարդանյանը նշել են, որ նման տեղեկատվությունը թուրքալեզու և իսլմական Ղրղզստանում հղի է հայ համայնքի համար լուրջ խնդիրներով, և կոչ արել լրագրողներին ավելի ուշադիր և պատասխանատու լինել նման տեղեկատվության նկատմամբ: Օրերս Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, վկայակոչելով Ղրղզստանի համշենահայերի համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջօղլուին, հաղորդել է, որ շուրջ 200 ընտանիքներ նախատեսում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |